Страницы

Показаны сообщения с ярлыком Էկոլոգիա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Էկոլոգիա. Показать все сообщения

воскресенье, 15 февраля 2015 г.

Գենետիկակա

70-ական թվականների վերջերից սկսեց զարգանալ գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների թիվը: Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ(ԳՄՕ) կոչվում են այն մթերքները, որոնք չեն առաջացել բնական ճանապարհով, այլ ստեղծվել  է մարդու միջամտության շնորհիվ: Արդյո՞ք ԳՄՕ-ները հարկավոր են մարդկանց: Աշխարհի բնակչությունը տարեցտարի ավելանում  է: Այդ մարդկանց պետք  է պարենով ապահովել, սակայն այն չի բավարարում: Գիտնականները փորձեցին ելք գտնել, և այդ ելքը դարձավ ԳՄՕ: Սակայն ԳՄՕ-ները այնքան  էլ օգտակար չեն, որքան որ մեզնից շատերը պատկերացնում են: Ամեն օր մենք շուկայում հանդիպում ենք ԳՄՕ-ների:
Շատ հաճախ ինքներս  էլ չհասկանալով ինչու գնում ենք ԳՄՕ-ներ: Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմենրը ունեն գեղեցիկ և արտասովոր տեսք: Մեզանից յուրաքանչյուրը առնվազն մեկ անգամ տեսել է այնպիսի բանջարեղեն, որը նման չէ իր բնական տեսքին: Մեզ գերում  է նրա արտաքին տեսքը և մենք գնում ենք, չմտածելով մեր առողջության մասին: Այսօր մշակված է ԳՄՕ բույսերիավելի քան 120 տեսակսոյաեգիպտացորենբրինձդդմիկվարունգլոլիկցորենկարտոֆիլ,բամբակշաքարի ճակնդեղ և այլն:Գիտնականները լիարժեք չեն պարզել ԳՄՕ-ի թողած հետևանքները: Ռուս գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդ որքան շատ է օգտագործում ԳՄՕայնքան մեծ է արյան մեջ չարորակ գոյացությունների,աղեստամոքսային տրակտի և նյարդային համակարգի ախտահարման վտանգըՀաստատված էնաև արյան անոթների անանցանելիությունինչպես նոր ալերգիկ հիվանդությունների աճը: Այս ամենից հետո էլ մենք օգտագործում ենք ԳՄՕ: Բամաթիվ երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն,Արգենտինան,Կանադան մեծ տեղ են հատկացնում ԳՄՕ-ներին: Բայց կան երկրներ, որտեղ արգելված է օգտագործել ԳՄՕ-ներ: Հայաստանում արգելված չէ ներկրել ԳՄՕ-ներ, սակայն այն օրենքով վերահսկվում է: Կարտոֆիլը շատ տարածված բանջարեղեն է: Կարտոֆիլի գենոմի մեջ ներարկում են վնասատուների համար մահացու թունավոր նյութ արտադրող բակտերիայի գեն: Այդպիսի կարտոֆիլին նույնիսկ բզեզը չի կարող վնասել: Այս երևույթը կարող է խանգարել բնական գործընացը: 
Իմ կարծիքով ԳՄՕ-ները բացասական ազդեցություն ունեն մարդու առողջության վրա: Գիտնականները պետք է փորձեն գտնել այլ ելք, որը մարդուն կվնասի , այլ՝ կօգնի: Ես ուղղակի հպարտանում եմ այն երկրների կառավարությամբ, որը թույլ չի տալիս մարդկանց օգտագործել ԳՄՕ-ներ: Մարդիկ պետք է գիտակցեն և օգտագործեն բնական մթերքներ: Ես չեմ ընդունուն ԳՄՕ-ները: Միշտ էլ կարող ենք այլ ելք գտնել, որը մարդկանց կփրկի սովից:
Օգտագործված համացանցային ռեսուրսներ

воскресенье, 8 февраля 2015 г.

Ես կարողանում եմ Էկոլոգիա

2014-2015 ուս. տարում Էկոլոգիա առարկայից սովորել եմ տարբեր թեմաներ, գործնական նախագծեր, շատ եմ սիրում Էկոլոգիա առարկան: Սիրում  բուսական աշխարհը ուսումնասիրել: Գիտեմ նաև, որ բույսերն ունեն բուժիչ հատկություններ, օրինակ դրանցից են`  բամբասանք (Tradeskancia) բույսը, որը բուժում է մի շարք hիվանդություններ` գրիպ, մրսացություն, շաքարային դիաբետ,արունահոսություն:  Գիտեմ շատ ինֆորմացիա  մթնոլորտի և երկրաշարժի մասին: Կարողանում  եմ  համացանցից  գտնել ինձ պետք եղած  ինֆորմացիան:Կարողանում եմ տարբերել բնականը անբնականից: 

воскресенье, 25 мая 2014 г.

Ես կարողանում եմ

Ես կարողանում եմ

2013-2014 ուս. տարում Էկոլոգիա առարկայից սովորել եմ տարբեր թեմաներ, գործնական նախագծեր  կատարել եմ աշխատանքներ դպրոցի բակում :Տեղադրել  եմ հետաքրքիր նյութեր իմ բլոգում:Շատ եմ սիրում Էկոլոգիա առարկան: Եվ կշարունակեմ մասնակցել նախագծերին:
Բոլոր աշխատանքները որոնք կատարել եմ Էկոլոգիայի դասժամին կարող եք տեսնել իմ բլոգում՝
1, 2,3,4,5

воскресенье, 6 апреля 2014 г.

Անհետացման եզրին գտնվող բույսեր և կենդանիներ

Կրիտիկական վիճակում գտնվող խիստ սակավաթիվ տեսակ է: Հայտնիեն առանձին պոպուլյացիաներ Արաքս գետի հովտում: Պահպանվել էԱրմավիրի մարզի Բաղրամյանի, Արմավիրի, Էջմիածնիտարածաշրջաններում և Արարատի մարզի առանձին տեղամասերում:Հայաստանից դուրս հանդիպում է Հյուսիս-Արևելյան Թուրքիայում ևԱրևելյան Անդրկովկասում: Բնակվում է ավազուտային և աղուտայինանապատներում ծ.մ. 800-1050 մ բարձրության վրա: Ձմեռումից դուրսեն գալիս մարտի սկզբին, և ակտիվությունը շարունակվում է մինչևնոյեմբեր: Սնվում են մանր հոդվածոտանիներով (մրջյուններ, մանրբզեզներ, նեպուկներ, թրթուրներ, սարդեր և այլն): Մեկ տարումձվադրում է 2-3 անգամ: Բնության մեջ կյանքի տևողությունը` մինչև 3տարի: Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» և «Որդան կարմիր»արգելավայրերում: Անհրաժեշտ է ցանկապատել արգելավայրերիտարածքներն անասունների արածեցումը կանխելու համար ևանցկացնել միջոցառումներ` քայքայված պոպուլյացիաներիվերականգնման ուղղությամբ:

воскресенье, 16 марта 2014 г.

Ճառագայթում


 Որոշ աբստրակտացմամբ կարելի է ասել, որ ճառագայթումը դա երևույթ է, որը տեղի է ունենւմ ռադիոակտիվ տարրերում, միջուկային ռեակտորներում, ատոմային զենքի կիրառման ժամանակ, որի ընթացքւմ արձակվում են մասնիկներ և բազմազան ճառագայթներ, ինչի արդյունքում առաջանում են մարդու վրա ազդող վնասակար և վտանգավոր գործոններ:
Ճառագայթումը մեր շուրջը Ինչպես է ազդում ճառագայթումը մարդու և շրջակա միջավայրի վրա:Ճառագայթումը, իսկապես, վտանգավոր է.մեծ քանակություններով այն բերում էհյուսվածքների, կենդանի բջիջներիքայքայման,իսկ փոքր չափաբաժիններով` առաջացնում է քաղցկեղային հիվանդություններև խթանում է գենետիկական փոփոխությունները:
Մարդը նույնպես որոշ չափով ռադիոակտիվ է: Մարդու մկաններում, ոսկորներում և մի շարքայլ հյուսվածքներում կան ռադիոակտիվնյութերի միկրոսկոպիկ բաժիններ: Երկրի վրա գոյություն չունի այնպիսի տեղ, որտեղ չներթափանցեն տիեզերական ճառագայթները:

воскресенье, 2 марта 2014 г.

Աղետների տեսակները

Սողանքներ

Սողանքները կամ այլ կերպ ասած` լոկալ երկրաշարժերը կարող են լինել մարդկանց գործունեության հետեւանք։ Առանց նախնական մասնագիտական հետազոտության` ճեղքվում են սարեր ու բլուրներ, բացվում են ճանապարհներ ու կառուցվում շենքեր։

Երկշարժի մագնիտուդ և ուժգնություն 

Դեռ հարյուրամյակներ առաջ մարդիկ փորձել են որոշել երկրաշարժերի ուժը՝ ելնելով դրանց պատճառած վնասներից։ 

Եթե մի երկրաշարժ
ավերել է ավելի շատ շենք, քան մյուսը, ապա այն համարվում էր ավելի ուժգին։ Թեեւ նման մոտեցումը թվում է տրամաբանական, սակայն այն չի կարող համարվել բացարձակ ճիշտ։ Ավերածությունների չափերը կախված են ոչ միայն երկրաշարժի ուժից, այլեւ շինությունների որակից եւ նրանց հիմնատակի ապարների հատկությունից։ Բացի դրանից, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, հզոր երկրաշարժը կարող է ավելի քիչ վնաս պատճառել, քան թույլը։ Այս "հանելուկը" բացատրելու համար հիշենք, որ տատանումների մեծությունը մակերեսի վրա կախված է երկու գործոնից՝ հիպոկենտրոնից ճառագայթվող էներգիայի քանակից եւ երկրաշարժի օջախի խորությունից։ Կարող է լինել այնպես, որ ճառագայթվող էներգիայի քանակը լինի շատ, բայց այն անջատվի մեծ խորությունում, այսինքն՝ օջախը լինի խոր։ Այս դեպքում սեյսմիկ ալիքները, մինչեւ երկրի մակերեւույթ հասնելը, զգալիորեն մարում են, թուլանում, ցնցումներն էլ, բնականաբար, լինում են թույլ։ Մի այլ երկրաշարժի դեպքում կարող է անջատվել ավելի քիչ էներգիա, բայց փոքր խորություններում։ Սեյսմիկ ալիքներն այդ դեպքում քիչ թուլանալով կհասնեն երկրի մակերեւույթ եւ, հետեւաբար, կառաջացնեն ուժեղ ցնցումներ։

воскресенье, 16 февраля 2014 г.

Երկրի մթնոլորտը

Օդը Երկրի մթնոլորտը կազմող գազային խառնուրդն է։ Օդի` գազային խառնուրդ լինելու հանգամանքն առաջինը պարզել է ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն 1774 թ-ին. փակ անոթում զետեղված մետաղի փոշին շիկացնելիս՝ նկատել է, որ մետաղի հետ միանում է օդի միայն մի մասը՝ մի բաղադրիչը։ 1777 թ-ին նա պարզել է նաև, որ օդի այդ բաղադրիչը պիտանի է շնչառության համար, ուստի այն անվանել է «շնչառությանը պիտանի օդ»՝ թթվածին, մյուսը՝ ոչ պիտանին՝ ազոտ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «անկենդան»:
19-րդ դարում օդում հայտնաբերեցին նաև ածխածնի երկօքսիդիներտ գազերմեթանիծծմբային գազիածխածնի մոնօքսիդիօզոնի,ջրածնիամոնիակի և ազոտի այլ միացությունների հետքեր։
Թթվածնի պարունակությունն օդում առաջինը որոշել են ֆրանսիացի քիմիկոսներ Ժան Բատիստ Անդրե Դյուման և Ժան Բատիստ Բոսենկոն1841 թ-ին։ Ավելի ուշ օդը հեղուկացվեց և բաժանվեց իր երկու հիմնական բաղադրիչների՝ ազոտի և թթվածնի։ 1896–97 թթ-ին անգլիացի քիմիկոս Վիլյամ Ռամզայը հեղուկ օդի կոտորակային թորմամբ ստացավ նաև 4 նոր իներտ գազեր։
Օդի աղտօտվածությունը ժամանակակից բնապահպանական հիմնախնդրիներից է։

воскресенье, 2 февраля 2014 г.

Տուրիզմը Շվեյցարիայում

Երկիրը` Շվեյցարիա (անգլերեն` Switzerland, գերմաներեն՝ Schweiz, ֆրանսերեն՝ Suisse, իտալերեն՝ Svizzera, ռոմանշերեն՝ Svizra), պաշտոնական անվանումը` Շվեյցարիայի Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra)

Մայրաքաղաքը` Բեռն, բնակչությունը` 300 հազար մարդ

 Աշխարհագրական դիրքը. Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի և Լիխտենշտայնի հետ: Անվանումը ծագում է Շվից կանտոնի անունից, որն իր հերթին կազմվել է հին գերմաներեն «վառել» բառից: Շվեյցարիան գտնվում է Արևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում:Երկրի երեք հինգերորդ մասն զբաղեցնում են ուղաձիգ ժայռերով, անհատակ վիհերով և շառաչող ջրվեժներով լեռները, որոնց գագաթները ծածկված են հավերժական սառույցով:

пятница, 31 января 2014 г.

Քաղցրահամ ջրի պաշարները

Ջրի պաշարների պահպանման և մեծացման հարցը միշտ էլ եղել է արդիական, հատկապես մեր ժամանակներում, մարդկությունը վտանգել է ջրի պաշարների շարունակական լինելը: Առանց ջրի մարդկությունը, կենդանական և բուսական աշխարհները չեն կարող գոյատևել, ցանկացած ոտնձգություն բնության նկատմամբ կարող է աղետալի լինել մարդկանց համար: Ներկայումս մարդիկ բնության բարիքները, որոնցից են նաև ջուրը պահպանելու փոխարեն հասել են այնպիսի կետի, որ ջուրը դարձել է, թե միջազգային կառույցներում, թե պետություններում, ստրատեգիական նշանակություն ունեցող հարց, որը հրատապ լուծում է պահանջում: