Օդը Երկրի մթնոլորտը կազմող գազային խառնուրդն է։ Օդի` գազային խառնուրդ լինելու հանգամանքն առաջինը պարզել է ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն 1774 թ-ին. փակ անոթում
զետեղված
մետաղի
փոշին
շիկացնելիս՝
նկատել
է,
որ մետաղի հետ միանում
է
օդի
միայն
մի
մասը՝
մի
բաղադրիչը։ 1777 թ-ին նա պարզել
է
նաև,
որ
օդի
այդ
բաղադրիչը
պիտանի
է շնչառության համար, ուստի այն անվանել է «շնչառությանը պիտանի օդ»՝ թթվածին,
մյուսը՝
ոչ
պիտանին՝ ազոտ,
որը
հունարենից
թարգմանաբար
նշանակում
է
«անկենդան»:
19-րդ դարում օդում հայտնաբերեցին նաև ածխածնի երկօքսիդ, իներտ գազեր, մեթանի, ծծմբային գազի, ածխածնի մոնօքսիդի, օզոնի,ջրածնի, ամոնիակի և ազոտի
այլ
միացությունների
հետքեր։
Թթվածնի պարունակությունն օդում առաջինը
որոշել
են
ֆրանսիացի
քիմիկոսներ Ժան Բատիստ Անդրե Դյուման և Ժան Բատիստ Բոսենկոն1841 թ-ին։ Ավելի
ուշ
օդը
հեղուկացվեց
և
բաժանվեց
իր
երկու
հիմնական
բաղադրիչների՝
ազոտի
և
թթվածնի։
1896–97 թթ-ին անգլիացի
քիմիկոս Վիլյամ Ռամզայը հեղուկ օդի կոտորակային
թորմամբ
ստացավ
նաև
4 նոր
իներտ
գազեր։
Ենթադրում են, որ Երկրի նախնական մթնոլորտը կազմված է եղել ամոնիակ-ջրածնային խառնուրդից. նրանում թթվածինն սկզբում հայտնվել է ջրի դիսոցման ճանապարհով, այնուհետև՝ բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների գործունեությամբ՝ լուսասինթեզով։
Կյանքի
համար
առավել
կարևոր
նշանակություն
ունի
թթվածինը,
որի
ընդհանուր
զանգվածը
Երկրի
վրա
5,13.1015 տ
է,
իսկ
Երկրի
մթնոլորտը
պարունակում
է
մոտ
1,18.1015 տ,
որի
պաշարները
լրացվում
են
բույսերի
կողմից։
Որքան
շատ
բույսեր
են
լինում
շրջապատում,
այնքան
ավելի
մաքուր
և
թթվածնով
հարուստ
է
տվյալ
տեղանքի
օդը։
Մթնոլորտում իներտ գազերը հայտնվել են Երկրի հրաբխային գործունեության հետևանքով, իսկ
CO2-ը՝
օրգանական
վառելիքի
այրման
և
լուսասինթեզի
միջոցով։
Վերջին
հարյուրամյակում
CO2-ի
և
մյուս
ջերմոցային
գազերի
բաղադրությունն
օդում
աննախադեպ
աճել
է
և
դարձել
մեծամասշտաբ
կլիմայական
փոփոխությունների
պատճառ։
Իսկ
էներգետիկայի
և
ծանր
արդյունաբերության
հսկայածավալ
աճի
հետևանքով
փոխվում
է
ոչ
միայն
օդի
բաղադրությունը,
այլև
մթնոլորտում
կուտակվում
են
նաև
պինդ
գոյացություններ՝
փոշի,
մուր
և
այլն,
որոնք
դառնում
են
ծխամշուշների
(սմոգ)
և
նման
այլ
երևույթների
առաջացման
պատճառ։
Օդի
վրա
վնասակար
ազդեցություն
են
թողնում
նաև
տրանսպորտային
միջոցների
արտանետումները։
Օդում
կարող
են
հայտնվել
նաև
տարբեր
միկրոօրգանիզմներ
ևս,
այդ
թվում՝
ախտածին,
և
վարակի
պատճառ
դառնալ։
Մթնոլորտային օդում մշտապես կան ջրային գոլորշիներ, որոնց միջին պարունակությունը կոչվում է օդի խոնավություն։
Բարձր
խոնավության
դեպքում
դժվար
տանելի
են
ինչպես
շոգը,
այնպես
էլ
ցուրտը։
Մարդու
բնականոն
ջերմընկալման
համար
կարևոր
է
նաև
օդի
շարժումը։
Շարժման
առավել
բարենպաստ
արագությունը
ձմռանը
0,15 մ/վ է, ամռանը՝
0,2–0,3 մ/վ։
Փակ տարածությունների օդը կարող է որոշ վարակիչ հիվանդությունների, հատկապես՝ օդակաթիլային
վարակների
(գրիպ,
դիֆթերիա,
կարմրուկ,
քութեշ,
կապույտ
հազ
և
այլն)
տարածման
պատճառ
դառնալ։
Ուստի
դրանք
անհրաժեշտ
է
մշտապես
օդափոխել։
Երկրի մթնոլորտում առանձնացված են տարբեր շերտեր, որոնցից յուրաքանչյուրն ունի օդի բաղադրության
ու
վիճակի
իր
առանձնահատկությունները։
25–30 կմ
բարձրություններում
գտնվում
է
օզոնային
շերտը,
որը
կենսական
նշանակություն
ունի,
կլանում
է
Արեգակի՝
կյանքի
համար
վնասակար
անդրամանուշակագույն
ճառագայթների
հիմնական
մասը։
100 կմ բարձրություններում օդի բաղադրությունը գրեթե չի փոխվում։
Комментариев нет:
Отправить комментарий