Страницы

воскресенье, 2 февраля 2014 г.

Տուրիզմը Շվեյցարիայում

Երկիրը` Շվեյցարիա (անգլերեն` Switzerland, գերմաներեն՝ Schweiz, ֆրանսերեն՝ Suisse, իտալերեն՝ Svizzera, ռոմանշերեն՝ Svizra), պաշտոնական անվանումը` Շվեյցարիայի Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra)

Մայրաքաղաքը` Բեռն, բնակչությունը` 300 հազար մարդ

 Աշխարհագրական դիրքը. Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի և Լիխտենշտայնի հետ: Անվանումը ծագում է Շվից կանտոնի անունից, որն իր հերթին կազմվել է հին գերմաներեն «վառել» բառից: Շվեյցարիան գտնվում է Արևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում:Երկրի երեք հինգերորդ մասն զբաղեցնում են ուղաձիգ ժայռերով, անհատակ վիհերով և շառաչող ջրվեժներով լեռները, որոնց գագաթները ծածկված են հավերժական սառույցով:


Ընդհանուր մակերեսը` 41.29  հազար քառ. կմ

Կառավարման համակարգը.  Շվեյցարիան դաշնային հանրապետություն է: Այժմյան սահմանադրությունը ընդունվել է 1999 թվականին: Պետության և կառավարության ղեկավարը նախագահն է, որը ընտրվում է յուրաքանչյուր տարի ռոտացիայի կարգով Դաշնային խորհրդի կազմից: Իշխանության գերագուն մարմինը Դաշնային Ժողովն է:



                                                                                                                                                                                                                                                Բնակչության թիվը. Շվեյցարիայում ապրում է 7.507.000 մարդ (2006 թվականի տվյալներով): Բնակչության 84 %-ը շվեյցարիացիներ են: Պետությունը ունի բնական աճի ցածր մակարդակ: Սակայն տարբերվում է իր բարձր ուրբանիզացիայի մակարդակով` բնակչության ավելի քան 75 %-ը ապրում է քաղաքներում:



Պետական լեզուն. Շվեյցարիայում պետական լեզու է համարվում ֆրանսերենը, գերմաներենը, իտալերենը և ռոմանշերենը:

Պետական կրոնը. Քրիստոնեություն. Բնակչության 48 %-ը բողոքականներ են, շուրջ 50 %-ը` կաթոլիկներ: Շվեյցարիայում այսօր ապրում են շուրջ 400 հազար մահմեդականներ: 2009 թվականի նոյեմբերի 29-ի հանրաքվեի արդյունքում փոփոխություն մտցվեց սահմանադրության մեջ` ըստ որի արգելվում է երկրում մզկիթների կառուցումը:






Հետաքրքիր փաստեր Շվեյցարիայի մասին

1. Շվեյցարիան կազմված է 26 կանտոններից  (տարածքային միավոր), կանտոնն էլ կազմված է համայնքներից:

2. Համապատասխանաբար, օրենքները (հարկերը) լինում են համայնքային, կանտոնային և  դաշնային մակադակների:

3. Շվեյցարիան սկսվել է 4 կանտոններից, որոնցից մեկը` Շվիցն է, որտեղից էլ առաջացել է երկրի անունը:  Արդյունքում տարբեր հողերի միացումով համադաշնության քանակը դարձավ 25 (վերջինը միացավ Ժնևը): Իսկ 1979 թվականին հանրաքվեի արդյունքում մեկ կանտոնը բաժանվեց և դարձավ երկու կանտոն:

4. Տարեկան գնաճը Շվեյցարիայում 1 %-ից չի բարձրանում:

5. Շվեյցարիայում էլեկտրոէներգիայի կեսը ստանում են հիդրոէլեկտրակայանների միջոցով:

 
6. Շվեյցարիայում է գտնվում աշխարհի ամենաերկար թունելը` 57 կմ                         երկարությամբ: Ճիշտ է՝ շահագործումը նախատեսված է միայն 2017 թվականին: Կառուցվածների մեջ կա  Սեն-Գոթարդյանը, որը իր 17 կմ երկարությունով զբաղեցնում է աշխարհում 3-րդ տեղը ավտոմեքենաների համար նախատեսված թունելների ցանկում: Ի տարբեություն հայտնի Մոն-Բլան թունելի (որը ի դեպ կարճ է)՝ շեյցարիականը անվճար է (ավելի ճիշտ այն ընդգրկված է մայրուղիների օգտագործման տարեկան վճարման համակարգի մեջ): Իսկ այժմ կա Լյոչբերգ թունելը: Նրա երկարությունը 34700 մետր է:

7. Շվեյցարիայում կրթությունը անվճար է, այդ թվում նաև օտարերկրացիների համար: Մասնավոր դպրոցներում կրթությունը տարեկան կազմում է 25 հազար ֆրանկ:

8. Բժշկությունը վճարովի է, ապահովագրությունը՝ պարտադիր:

9. Ժնևի օդանավակայանը գտնվում է Շվեյցարիայի տարածքում, բայց ճանապարհ կա, որը տանում է Ֆրանսիայի ցամաքային սահման (պաշտոնապես սահմանը անցնում է օդանավակայանով):

10. Իսկ Բազելում (Մուլխաուզե) հակառակն է. օդանավակայանը գտնվում է Ֆրանսիայի տարածքում և ճանապարհ կա դեպի Շվեյցարիա, որը համարվում է Շվեյցարիայի տարածքի մաս:                            
                                                                                                 

Комментариев нет:

Отправить комментарий