Страницы

воскресенье, 2 марта 2014 г.

Աղետների տեսակները

Սողանքներ

Սողանքները կամ այլ կերպ ասած` լոկալ երկրաշարժերը կարող են լինել մարդկանց գործունեության հետեւանք։ Առանց նախնական մասնագիտական հետազոտության` ճեղքվում են սարեր ու բլուրներ, բացվում են ճանապարհներ ու կառուցվում շենքեր։

Երկշարժի մագնիտուդ և ուժգնություն 

Դեռ հարյուրամյակներ առաջ մարդիկ փորձել են որոշել երկրաշարժերի ուժը՝ ելնելով դրանց պատճառած վնասներից։ 

Եթե մի երկրաշարժ
ավերել է ավելի շատ շենք, քան մյուսը, ապա այն համարվում էր ավելի ուժգին։ Թեեւ նման մոտեցումը թվում է տրամաբանական, սակայն այն չի կարող համարվել բացարձակ ճիշտ։ Ավերածությունների չափերը կախված են ոչ միայն երկրաշարժի ուժից, այլեւ շինությունների որակից եւ նրանց հիմնատակի ապարների հատկությունից։ Բացի դրանից, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, հզոր երկրաշարժը կարող է ավելի քիչ վնաս պատճառել, քան թույլը։ Այս "հանելուկը" բացատրելու համար հիշենք, որ տատանումների մեծությունը մակերեսի վրա կախված է երկու գործոնից՝ հիպոկենտրոնից ճառագայթվող էներգիայի քանակից եւ երկրաշարժի օջախի խորությունից։ Կարող է լինել այնպես, որ ճառագայթվող էներգիայի քանակը լինի շատ, բայց այն անջատվի մեծ խորությունում, այսինքն՝ օջախը լինի խոր։ Այս դեպքում սեյսմիկ ալիքները, մինչեւ երկրի մակերեւույթ հասնելը, զգալիորեն մարում են, թուլանում, ցնցումներն էլ, բնականաբար, լինում են թույլ։ Մի այլ երկրաշարժի դեպքում կարող է անջատվել ավելի քիչ էներգիա, բայց փոքր խորություններում։ Սեյսմիկ ալիքներն այդ դեպքում քիչ թուլանալով կհասնեն երկրի մակերեւույթ եւ, հետեւաբար, կառաջացնեն ուժեղ ցնցումներ։


Ուստի, երկրաշարժերի ուժի հարցում շփոթությունից խուսափելու համար, հարկավոր է հստակ գիտենալ, որ երկրի մակերեւույթին տեղի ունեցող ցնցումների ուժգնությունը կախված է ոչ միայն օջախում անջատված էներգիայի քանակից, այլեւ օջախի խորությունից եւ վերը նշված այլ հանգամանքներից։



Վարարումներ


Հայաստանում տարեկան գոյացող մոտ 7 մլն խմ ջրի շուրջ 60 տոկոսը հոսում է գարնանային ամիսներին։ 
Կախված բնակլիմայական պայմաններից` գարնանային վարարումները տեւում են միջինը 90 օր,  երբեմն այդ գործընթացը ձգվում է մինչեւ 120-150 օր, իսկ ամենակարճը` 30-60 օր։ Այս եղանակին վարարումները դիտարկվում են հիմնականում մարտ-հունիս ամիսներին։ Հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների համաձայն ` այս տարի գարնանային վարարումները կսկսվեն ապրիլի կեսերից։ 

- Այս տարի գետերի ջրերի ելքը սպասվում է 70-80 տոկոսով, ուժեղ վարարումներ չեն սպասվում, բայց չի բացառվում, որ տեղեր լինեն, որտեղ ջրի մակարդակն ավելի բարձրանա,- ասում է Հայպետհիդրոմետի Օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը,- Այս կանխատեսումները պայմանավորված են նրանով, որ Հայաստանում նախաձմեռային շրջանում տեղումների քանակը նորմայից ցածր էր, օդի ջերմաստիճանը` բարձր, ձմեռային ամիսներին տեղումների քանակը կրկին նորմայից ցածր էր, օդի ջերմաստիճանը` նորմային մոտ, դրական շեղումով։ Ինչ վերաբերում է գարնանային կանխատեսումներին, ապրիլին տեղումները կլինեն նորմայից ավելի, իսկ օդի ջերմաստիճանը` նորմայի սահմաններում, մայիս-հունիսի ամիսներին` ջերմաստիճանը նորմայից  բարձր, իսկ տեղումները նորմայի սահմաններում կլինեն։

Գետավարարում

Գետի ջրային ռեժիմի փուլ, որը տվյալ կլիմայական պայմաններում կրկնվում է ամեն տարի միեւնույն ժամանակ, առաջանում է ձնհալքի կամ ձյան ու սառցադաշտի համատեղ հալման հետեւանքով եւ բնութագրվում է առավելագույն ջրայնությամբ, հորդացած եւ տեւական ջրի մակարդակի բարձրացմամբ, տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի 90 տոկոսից ավելիի դեպքում` աղետալի։ 

Комментариев нет:

Отправить комментарий