Страницы

воскресенье, 16 марта 2014 г.

Ճառագայթում


 Որոշ աբստրակտացմամբ կարելի է ասել, որ ճառագայթումը դա երևույթ է, որը տեղի է ունենւմ ռադիոակտիվ տարրերում, միջուկային ռեակտորներում, ատոմային զենքի կիրառման ժամանակ, որի ընթացքւմ արձակվում են մասնիկներ և բազմազան ճառագայթներ, ինչի արդյունքում առաջանում են մարդու վրա ազդող վնասակար և վտանգավոր գործոններ:
Ճառագայթումը մեր շուրջը Ինչպես է ազդում ճառագայթումը մարդու և շրջակա միջավայրի վրա:Ճառագայթումը, իսկապես, վտանգավոր է.մեծ քանակություններով այն բերում էհյուսվածքների, կենդանի բջիջներիքայքայման,իսկ փոքր չափաբաժիններով` առաջացնում է քաղցկեղային հիվանդություններև խթանում է գենետիկական փոփոխությունները:
Մարդը նույնպես որոշ չափով ռադիոակտիվ է: Մարդու մկաններում, ոսկորներում և մի շարքայլ հյուսվածքներում կան ռադիոակտիվնյութերի միկրոսկոպիկ բաժիններ: Երկրի վրա գոյություն չունի այնպիսի տեղ, որտեղ չներթափանցեն տիեզերական ճառագայթները:
Բևեռները ճառագայթվում են ավելի շատ, քան հասարակածը: Սա կապված է երկրի մագնիսական դաշտի առկայության հետ, որի ուժագծերը մտնում և դուրս են գալիս բևեռներում: Այնուամենայնիվ ավելի մեծ դեր է խաղում այն, թե որտեղ է գտնվում մարդը: Որքան բարձր է մարդ ծովի մակարդակից, այնքան մեծ է ճառագայթման աստիճանը, քանզի օդային շերտի հաստությունը և խտությունը բարձրանալու հետ նվազում են և թուլանում են պաշտպանիչ ունակությունները:  Բանկչության ներքին ճառագայթման 2/3-ը գալիս է օդի, ջրի և սննդի հետ օրգանիզմ ներթափանցած ռադիոակտիվ նյութերից: Միջինում մարդ սատնում է 180 մկԶվտ/տարին կալիում 40-ի հաշվին, որը մարսվում է կենսագործունեության համար անհրաժեշտ կալիումի հետ միասին: Ատոմային պայթյունները նույնպես իրենց դերն են խաղում մարդու լրացուցիչ ճառագայթման գործում: Ընդհանուր առմամբ միջուկային զենքի փորձարկումներ մթնոլորտում իրականացվել է` Չինաստանում` 193, ԽՍՀՄ- ում` 142, Ֆրանսիայում` 45, ԱՄՆ- ում` 22, Մեծ Բրիտանիայում`21 անգամ: Եթե միջուկային սարքավորումները սարքին են ևաշխատում են նորմալ, ապա նրանց արտանետումներըփոքր են: Միջուկային ռեակտորից ստացած ճառագայթման չափաբաժինը կախված է հեռավորությունից և ժամանակից: Որքան հեռու է մարդ ԱԷԿ-ից, այնքան փոքր է ստացած չափաբաժինը: Սա կախված է նրանից, որ մթնոլորտ արտանետվող ռադիոնուկլիդների մեծամասնությունը շատ արագ քայքայվում է և հետևաբար ունեն միայն տեղային նշանակություն:
Իոնացնող ճառագայթում Իոնացնող ճառագայթումը դառադիոակտիվ տարրերում ընթացողֆիզիկաքիմիական պրոցեսներիկողմերից մեկն է:
 Պակիստանում անսովոր տղա երեխա է ծնվել, նա լույս աշխարհ է եկել 6 ոտքով: 6 ոտանի երեխայի ծնվելու պատճառը նրա հոր մասնագիտությունն է. վերջինս աշխատում է հիվանդանոցում` ռենտգենյան տեխնիկայով…

Комментариев нет:

Отправить комментарий