Страницы

Показаны сообщения с ярлыком Մասնագիտություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մասնագիտություն. Показать все сообщения

воскресенье, 1 февраля 2015 г.

Ես Սրբուհին եմ Պետրոսյան: Իմ ընտրած մասնագիտությունն է վարսահարդարում: Ես սիրում եմ իմ մասնագիտությունը: Այս տարի սովորեցի գեղեցիկ հյուսքեր ստանալ վարսերով և կատարեցի մազերի ճիշտ հարդարում: Արդյունքները դիտեք իմ բլոգում:

понедельник, 27 октября 2014 г.

Թեփ

Փոքր սունկը, որը «ապրում է» գլխի մազածածկույթում, կարող է թեփի առաջացման պատճառ դառնալ: Խնամված գեղեցիկ մազերը առողջության գրավականն են. նրանք մեզ դարձնում են գրավիչ և ինքնավստահություն են մեզ ներշնչում: Բայց մազերի թեփը կարող է ամեն ինչ փչացնել: Թեփը մի խնդիր է, որը, վիճակագրական տվյալների համաձայն` առաջանում է մեր երկրագնդի բնակչության 1/3-ի մոտ: Թեփի առաջացման պատճառները Թեփը համարվում է սեբորիա այն դեպքում, երբ խանգարվում է ճարպային գեղձերի նորմալ աշխատանքը (սեբորեան ճարպային գեղձերի գործընթացի խանգարումն է): Միաժամանակ փոխվում է այդ գեղձերի արտազատման արագությունը, ինչպես նաև՝ մաշկի ճարպի բնույթը:

Ահա և իմ մասնագիտական հմտությունները

Ես սիրում եմ իմ մասնագիտությունը : Ահա իմ ձեռքի աշխատանքներից մի քանիսը:

                                       










четверг, 29 мая 2014 г.

Ես կարողանում եմ

            Ես կարողանում եմ

Ես Սրբուհի Պետրոսյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Քոլեջ -Արհեստների ավագ դպրոցում: Ընտրած մասնագիտությունս վարսահարդարումն է:Մեր դասաժամերը անցնում  են կահավորված մասնագիտական արհեստանոցում: Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը և սիրով եմ հաճախում դասնթացներին, մեր դասերը անցնում են շատ հետաքրքիր: Շատ հմտություններ և կարողություններ եմ ձեռք բերել: Ես կարողանում եմ կատարել հյուսվածքների շատ տեսակներ, հարդարել մազերը վարսահարդարիչով, կատարել մազերի գանգրացում և մազերի տարբեր ձևավորումներ: Ունեմ համապատասխան գիտելիքներ խորհուրդներ տալու մազերի խնամքի մասին, ծանոթացել եմ մազերի որակին և կախված մազի որակից կատարել համապատասխան խնամք: Ես ցանկանում եմ խորացնել իմ մասնագիտական գիտելիքները: Իմ կարողությունների շնորհիվ կարողանում եմ օգտակար լինել իմ շրջապատին:

воскресенье, 19 января 2014 г.

Մազերի կառուցվածքը և աճը

rtgy Մազերի կառուցվածքը և աճը


Մազը կազմված է ցողունից, որն աճում ու բարձրանում է մաշկի մակերևույթից վեր, և մազարմատից, որը տեղակայված է մաշկի հաստության մեջ գտնվող փոքրիկ փոսիկում և պարփակված է հատուկ պարկի (մազապարկ) մեջ:



Մազերը կազմված են ծծմբով ու ազոտով հարուստ եղջերային սպիտակուցային նյութից (կերատինից): Աճման մի քանի փուլերից հետո հին մազերը թափվում են,և դրանց տեղն աճում են նորերը: Մարդու գլխին աճող երկար մազերն ապրում են4–5 տարի: Մազապարկում կողք կողքի տեղադրված ճարպագեղձերի արտադրած նյութը մազերի համար ունի պաշտպանական նշանակություն:Մազերի գույնը պայմանավորված է նրանցում մելանին գունակի պարունակությամբ: