Страницы

воскресенье, 19 января 2014 г.

Մազերի կառուցվածքը և աճը

rtgy Մազերի կառուցվածքը և աճը


Մազը կազմված է ցողունից, որն աճում ու բարձրանում է մաշկի մակերևույթից վեր, և մազարմատից, որը տեղակայված է մաշկի հաստության մեջ գտնվող փոքրիկ փոսիկում և պարփակված է հատուկ պարկի (մազապարկ) մեջ:



Մազերը կազմված են ծծմբով ու ազոտով հարուստ եղջերային սպիտակուցային նյութից (կերատինից): Աճման մի քանի փուլերից հետո հին մազերը թափվում են,և դրանց տեղն աճում են նորերը: Մարդու գլխին աճող երկար մազերն ապրում են4–5 տարի: Մազապարկում կողք կողքի տեղադրված ճարպագեղձերի արտադրած նյութը մազերի համար ունի պաշտպանական նշանակություն:Մազերի գույնը պայմանավորված է նրանցում մելանին գունակի պարունակությամբ: 
Տարիքի հետգունակի քանակությունը նվազում է, և խանգարվում է նրա բաշխումը: Լինում են նաև գունակազուրկ մազեր, օրինակ՝ լսնամաշկության (ալբինիզմ) դեպքում:
Մարդն օրական նորմայում կորցնում է միջին թվով 60-100 մազ: Մազերի աճման ու նորերով փոխարինման գործառույթների խանգարումը կարող է հանգեցնել ճաղատության կամ հավելաճի (մազոտություն):
Մազային ֆոլիկուլը հանդիսանում է ցիկլիկ զարգացող կառուցվածք, որը իր զարգացման ընթացքում անցնում է.
 


1. Անագեն` այն բաժանվում է վաղանագեն, հասուն անագենենթափուլերի: Սա համարվում է ակտիվաճի փուլ:
2. 
Կատագեն` տեղի է ունենում մազայինպտկիկի ատրոֆիյա, որը բերում էսոխուկի ակտիվ բազմացող բջիջների սնուցման դադարման: Բջիջների բազմացումը կանգնում է և տեղի է ունենում նրանց եղջերացում: Այս փուլը հանդիսանում է միջանկյալ փուլ:
3. 
Թելոգեն` սա հանգստի փուլն է: Համարվում է, որ մազային աճի ցիկլի առաջին փուլը հանդիսանում է կատագենը, որը տևում է մի քանի շաբաթ:Նրան հերթագայում է թելոգել փուլը (տևում է մի քանի ամիս), որը սահուն անցնում է վաղ անագենի: Անագեն փուլը տևում է 4-5 տարի: Տարիքին զուգահեռ այս փուլը կրճատվում է: Նորմայում մազերի 80-90% – ը գտնվում է անագեն փուլում, 1-2%-ը կատագեն և 10-15%-ը թելոգեն: Ընդ որում մազերի կորուստը տեղի է ունենում թելոգեն փուլում գտնվող մազերի հաշվին
:


                                                                                                                              
                                                                                         

Комментариев нет:

Отправить комментарий