Ես կարողանում եմ
Ես Սրբուհի Պետրոսյանն
եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Քոլեջ -Արհեստների ավագ դպրոցում:
Ընտրած մասնագիտությունս վարսահարդարումն է:Մեր դասաժամերը անցնում են կահավորված մասնագիտական արհեստանոցում: Շատ եմ
սիրում իմ մասնագիտությունը և սիրով եմ հաճախում դասնթացներին, մեր դասերը անցնում
են շատ հետաքրքիր: Շատ հմտություններ և կարողություններ եմ ձեռք բերել: Ես կարողանում
եմ կատարել հյուսվածքների շատ տեսակներ, հարդարել մազերը վարսահարդարիչով, կատարել
մազերի գանգրացում և մազերի տարբեր ձևավորումներ: Ունեմ համապատասխան գիտելիքներ խորհուրդներ
տալու մազերի խնամքի մասին, ծանոթացել եմ մազերի որակին և կախված մազի որակից կատարել
համապատասխան խնամք: Ես ցանկանում եմ խորացնել իմ մասնագիտական գիտելիքները: Իմ կարողությունների
շնորհիվ կարողանում եմ օգտակար լինել իմ շրջապատին:
Комментариев нет:
Отправить комментарий