Ես Կարողանում եմ
Ես Սրբուհի Պետրոսյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Քոլեջ-Արհեստների ավագ դպրոցում: Շատ եմ սիրում գրականություն և հայոց լեզու առարկաները: Գրականության դասաժամերն անցնում են շատ հետաքրքիր: Ընթերցում ենք տարբեր գրողների պատմություններ և ծանոթանում ենք հայոց շատ մեծերի կենսագրություններին: Խոսքի մշակույթի դասաժամերին գրում ենք շարադրություններ, որոնցից են << Մեր բակը>>,<< Իմ սիրած կենդանին>>,<< Իմ սենյակի կահավորանքը>> և այլն, նաև սովորում ենք բանաստեղծություններ որոնցից են <<Լուսամփոփի պես աղջիկ>>,<<Հայրենիքում>>,<<Պտուղդ քաղող չկա>> և այլն: Ես կշարունակեմ ամրապնդել այն գիտելիքները, որոնք ստացել եմ այս տարի:
Комментариев нет:
Отправить комментарий