Страницы

вторник, 12 мая 2015 г.

Ես կարողանում եմ ստուգատես հայոց պատմությունից

1. Հայ ազգային կուսակցություններ
կուսակցության սահմանումը` ես հասկանում եմ որ կուսակցությունը քաղաքական կազմակերպություն է, որը ունի իր կանոնադրությունը և ծրագիրը: Կուսակցության նպատակն է հասնել իշխանության:

2.Առաջին համաշխարհային պատերազմը և հայ ժողովուրդը
կազմավորական ջոկատներ` ես հասկացա որ հայ ժողովուրդը զոհ գնաց թե արտաքին թե ներքին ուժերի պատճառով և ունեցավ մեծ կորուստներ:

3. Ինքնուրույն կազմել եմ պատմական տերմինների և հասկացությունների բառարան

բունդստաբլ-սպարապետ
գենոցիդ(genocide)-ցեղասպանություն
շահապ-քաղաքագլուղ, քաղաքապետ
տասանորդ-բերքի 1/10-րդ մասը
ժողկոմխոր-կառավարություն
աստրապ-նահանգապետ
մաղխազ-թագավորի թիկնազորի հրամանատար
ֆիդայի-արաբերեն բառ է, որը նշանակում է հայրենիքի համար մարտնչող
հայդուկ-հունգարերեն բառ է, որը նշանակում է հետևակ
պայլ-Կիլիկիայի թագավորի խնամակալ
տարեգրություն-պատմության ժանր այսինքն տարեգիր պատմիչները գրել են իրենց կյանքի ապրած տարիների պատմությունը

4. Տարվա ընթացքում մենք ուսումնասիրեցինք միջնադարյան համալսարանների պատմությունը, որպես լրացուցիչ թեմա:
 Ինքնուրույն ստեղծել եմ ուսումնական նյութեր, հետևյալ համալսարանների մասին

Գլաձորի համալսարան
13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ, իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն։ Ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»։ Միջնադարյան Հայաստանի հոգևոր, գիտական և հասարակական կյանքում ունեցել է մեծ դեր ու նշանակություն։ Այստեղ են բարձրագույն կրթություն ստացել, գործել և ստեղծագործել այդ ժամանակի անվանի հայ մտավորականեր Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Օրբելը, Մխիթար Սասնեցին, Ստեփանոս Տարսայիճը,Հովհանես Որոտնեցին, Խաչատուր Կեչառեցին, Թորոս Տարոնացին, Ավագը, Մոմիկը և այլք։

Տաթևի համալսարան

Սյունյաց բարձր տիպի դպրոց, Սյունյաց վարդապետարան, միջնադարյան Հայաստանի խոշորագույն ուսումնագիտական հաստատություն Տաթևի վանքում: Որպես համալսարան հիշատակվում է 1390-ից: Գործել է մինչև 1435-ը: Գլաձորի համալսարանի փակվելու պատճառով Հովհան Որոտնեցինտեղափոխվել է Որոտնավանք, հիմնել դպրոց, ապա հաստատվել Տաթևի վանքում և, վերակառուցելով Տաթևի կրթարան-վարդապետարանը, հիմք դրել նոր, բարձր տիպի դպրոցի՝ համալսարանի: Այնտեղ են հավաքվել ժամանակի գիտուն ու բանիմաց շատ վարդապետներ, մոտ 500 կրոնավոր, փիլիսոփաներ, աստվածաբաններ, երաժիշտներ, գրողներ, նկարիչներ ևն: Ավելի ուշ՝ միաբանների թիվը հասել է 1000-ի:
Տաթևի համալսարանը հովանավորել են Օրբելյան իշխանական տունը և Սյունյաց մետրոպոլիտությունը: Ունեցել է երեք լսարան (ուսումնարան)՝  ուսումնարան սուրբ, ներքին և արտաքին գրոց, գրչության արվեստի, երաժշտության: Առաջինում ուսումնասիրվել են Ս. Գիրք, աստվածաբանություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, քերականություն, պոետիկա, մանկավարժություն, ինչպես նաև մայրենի լեզու, գրականություն, պատմություն ևն, երկրորդում՝ գրչության արվեստ, գեղագրություն, գրքերի գեղարվեստական ձևավորումմանրանկարչություն, իսկ երաժշտության լսարանում՝ երգ և երաժշտություն, երաժշտության տեսություն



Комментариев нет:

Отправить комментарий