Страницы

воскресенье, 6 апреля 2014 г.

Անհետացման եզրին գտնվող բույսեր և կենդանիներ

Կրիտիկական վիճակում գտնվող խիստ սակավաթիվ տեսակ է: Հայտնիեն առանձին պոպուլյացիաներ Արաքս գետի հովտում: Պահպանվել էԱրմավիրի մարզի Բաղրամյանի, Արմավիրի, Էջմիածնիտարածաշրջաններում և Արարատի մարզի առանձին տեղամասերում:Հայաստանից դուրս հանդիպում է Հյուսիս-Արևելյան Թուրքիայում ևԱրևելյան Անդրկովկասում: Բնակվում է ավազուտային և աղուտայինանապատներում ծ.մ. 800-1050 մ բարձրության վրա: Ձմեռումից դուրսեն գալիս մարտի սկզբին, և ակտիվությունը շարունակվում է մինչևնոյեմբեր: Սնվում են մանր հոդվածոտանիներով (մրջյուններ, մանրբզեզներ, նեպուկներ, թրթուրներ, սարդեր և այլն): Մեկ տարումձվադրում է 2-3 անգամ: Բնության մեջ կյանքի տևողությունը` մինչև 3տարի: Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» և «Որդան կարմիր»արգելավայրերում: Անհրաժեշտ է ցանկապատել արգելավայրերիտարածքներն անասունների արածեցումը կանխելու համար ևանցկացնել միջոցառումներ` քայքայված պոպուլյացիաներիվերականգնման ուղղությամբ:


Դալի ավազամուկ


Նեղ արեալով տեսակ է, տարածաշրջանում անհետացած: Արաքս գետիհովտի էնդեմիկ է, Հայաստանում հայտնի էր Արարատյանհարթավայրից` Գոռավանի, Շիդլուի, Փոքր Վեդու, Ռանչպարի,Մարգարայի շրջակայքում` ռելիկտային ավազուտներում: Գտնվել էրՆախիջևանում (սահմանամերձ գ. Սադարակի շրջակայք), հավանաբար,ապրում է Թուրքիայի Արալիխյան ավազուտներում: Տիպիկ ավազասերէ: Հայաստանի սահմաններում ապրում էր ծ.մ. 600-1000 մբարձրություններում: Կենդանիներն ակտիվ են կլոր տարի: Բները,սովորաբար, տեղադրվում են ավազուտային բլուրներում: Սնվում ենապրելավայրերի շրջակայքում աճող տարբեր μույսերով: Ամռանը ևձմռանը հիմնական կերը սերմերն են: Սնվում են նաև միջատներով:Բազմացումը տեղի է ունենում մարտի վերջին-ապրիլի սկզբին: XX դարիվերջին տասնամյակներում նկատվել է տեսակի թվաքանակի խիստանկում և վերջին տարիներին ավազամկան պոպուլյացիաներ չենհայտնաբերվել: Դալի ավազամուկը «Գոռավանի ավազուտներ»արգելավայրում պահպանվող օբյեկտներից մեկն է: Տեսակիպահպանության համար առաջին հերթին անհրաժեշտ է ճշգրտել Դալիավազամկան արդի վիճակը երկրում, ներկա պոպուլյացիաներիհայտնաբերման դեպքում` սահմանել դրանց խիստ պահպանությունը:Անհրաժեշտ է նաև ստեղծել կայուն լաբորատոր պոպուլյացիաների:

Վարդատերեփուկ մուշկային







Վտանգված տեսակ է: Հայտնի է Երևանի շրջակայքից, որտեղ աճում էթեև սահմանափակ տարածքում, սակայն շատ առատ: ԲացիՀայաստանից հանդիպում է Նախիջևանում և Հյուսիս-արևելյանԱնատոլիայում: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 600-1500 մ բարձրությունների վրա, չոր կավային, գիպսակիր,խճաքարոտ, քարքարոտ տեղերում, օշինդրային կիսաանապատում,ցանքերում: Պոպուլյացիայի մի մասը աճում է «Էրեբունի» պետականարգելոցի տարածքում: Գեղազարդային բույս է:


Արարատյան որդան կարմիր




Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Արարատյան հարթավայրիէնդեմիկ: Տարածված է Արարատի և Արմավիրի մարզերում`Արարատյան հարթավայրի կերային μույսերի առկայությամբաղուտներում: 20-րդ դարի կեսերին արեալը կազմում էր 10000 հա, 1990 թ. տվյալներով ընդամենը 2000 հա, որը բաղկացած է իրարիցտարանջատված փոքր (մինչև մի քանի հեկտար) և 2 համեմատաբարմեծ հատվածներից: Բուսակեր տեսակ է, որը սնվում է միայն երկուտեսակի բույսերով՝ որդանախոտով (Aeluropus) և եղեգով (Phragmites),ունի զարգացման բարդ ցիկլ: Վտանգման հիմնական գործոններ.աղուտների ինտենսիվ յուրացում: Արեալի առանձնահատկությունները`դրա սահմանափակ, մասնատված և հողահանդակներով շրջապատվածլինելը, կլիմայի հնարավոր փոփոխությունները ապագայում կարող ենառավել վտանգել այս տեսակի վիճակը: Տեսակի պահպանությաննպատակով 1986 թ-ին ստեղծվել է «Որդան կարմիր» արգելավայրը:Մշակված է արհեստական պայմաններում միջատի բազմացման մեթոդ:


Բիեներցիա շուրջաթև


Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է միայն Արարատի ևԱրմավիրի մարզերից (Արարատ, Երասխ, Մասիս, Երասխահուն):Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում,Եվրոպայի հարավում, Արևելյան Անատոլիայում, Հարավ-արևմտյան ևԿենտրոնական Ասիայում: Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1000 մ բարձրությունների վրա, խոնավ աղուտներում: Պոպուլյացիայիմի մասը աճում է «Որդան կարմիր» արգելավայրում ևԳյուղատնտեսության նախարարության Հողագիտության, ագրոքիմիայիև մելիորացիայի գիտական կենտրոնի ստացիոնարի տարածքում:


Կնճիթաթերթիկ սապատավոր



Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է միայն Արարատիմարզից (Երախի լեռնաշղթա, Վեդի, Գոռավան, Արարատ): Հայաստանիցբացի հանդիպում է Նախիջևանում,
Իրանում, Միջին Ասիայում, Աֆղանստանում և Պակիստանում: Աճում էստորին լեռնային
գոտում, ծ. մ. 850-1000 մ բարձրությունների վրա. չոր կավա-խճաքարոտ, ավազոտ,
քարքարոտ լանջերին, ավազային անապատում, կիսաանապատում:Աղետալի անհետանում
է աճելավայրերի խախտման պատճառով: Պոպուլյացիայի որոշ մասըպահպանվում է <Գոռավանի ավազուտներ> արգելավայրում:Գեղազարդային բույս է:

Комментариев нет:

Отправить комментарий