Страницы

четверг, 4 февраля 2016 г.

Գնահատվող աշխատանք հայոց լեզվից

1.    Լրացրու բաց թողած տառը կամ կրկնակ բաղաձայնը՝ որտեղ հարկավոր է. (4մ., ամեն 2 սխալի համար հանվում է 1 միավոր )

Ձայնավորներ
 (է-ե) ամենաէական, հնեաբան, երբևիցե, պատնեշ, որևէ, միջօրե, առէջաթել, վայրէջք, գոմէշ, (օ-ո) անօրեն, աշխարհազոր, մեղմորեն, օրորել, տնօրեն, գիշերուզօր, հանապազորդ, վաղորդայն, հանապազօր (ը) խոչնդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա, կորընթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց, օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, աննդմեջ, ինքնըստինքյան, ճեպնթաց, լուսնկա, մերթընդմերթ

և
թեթևոտն, ագեվազ, սերկևիլ, հետևակ, հոգեվիճակ, հևք, կարևոր, գերեվարել, ուղեվճար, հևիհև

յ
տույժ, ատամնաբուժ, հեռակայել, Սերգեյի, Արմինեի, արքայորդի, սկեսրայր, Նաիրի, խնայել, աղյուսակ, հետիոտն, ջղային
բ-պ-փ
Հռիփսիմե, Եղիսաբեթ, Սիրարփի, Ամբերդ, Բաբկեն, Մեհրաբ, Դարբինյան, Մեսրոպյան, Թոփչյան
դ-տ-թ
անհաղորդ, անհողդողդ, մակարդուկ, արդուկ, շողոքորթ, զարթուցիչ, բիրտ, Թադևոս, թակարդ, սանդղահարթակ, կարմրախայտ, ճտքակոշիկ, որդակոտոր, գրտնակ, նշտարենի, Ալաշկերտ, Վարդգես, Սեդրակ
գ-կ-ք
 ճրագալույց, ոգելից, գոքավոր, քրքիջ, ճգնարան, Չինգիզ խան, Սյունիք, Վախթանգ, Սարգսյան, սլացիկ, աքցան, աքսոր, քողտիկ, տաքուկ, ծեծկռտուկ, խուսափուկ, բանուկ,
զ-ս
հրկեզ, վարս, բզկտել, մսկիթ, վզկապ, վազքուղի, մարդախույզ, հարցախույզ
ղ-խ
Աղթամար, բողկ, նախշուն, կեղտոտ, դժոխք, կողպեք, ընձուղտ, տաղտկալի, կախկանձել, հաճապակի,  տաղտակամած, թախծոտ, դշխուհի, ուղտափուշ, գախթական
ձ-ծ-ց
կաթնահունց, անձկալի, գլուխկոնծի, խավարամած, թխվածք, հանդիպակաց, ճրագալույց, մտացածին, պախուրց, հինավուրց, կցկտուր,
ջ-ճ-չ
անզիջում, մինչև, զղջալ, ստերջ, թրջոց, աջհամբույր, խառնիճաղանճ, քուրձ, գեղջուկ, բաղարջ, կնճիթ, թնճուկ, զիջել, գոճի, խոճկոր, խռճտակ, զեղչել, ակնակապիճ,
հ
հեթհեթալ, Հովհաննես, ընդառաջ, ջրօրհնեք, ընդամենը, հեղհեղուկ, տարաշխարհիկ, հեղհեղատ, ապաշխարել, նախագահ, հայթայթել, արհամարհել, գերաշնորհ, ընդհանուր, միաշար,
կրկնակ բաղաձայն
տարադրամ, տարրական, տարամետ, բնօրրան, ընդդիմակաց, ուղղակի, ուղարկել, , բուդդայական, հովասուն, Աքիլես, հովերգություն, հիսունի, Ժաննա, Էլլա։

вторник, 1 сентября 2015 г.

Թեմա 1-ին Հայկական բնաշխարհը (Հայոց պատմություն)

ա) Բնական սահմաններ և բնաշխարհներ:
բ) Ջրային պաշարներ կամ ռեսուսներ, գետերը և լճերը:
գ) Վարչական բաժանում:
դ) Հայկական լեռնաշխարհի սահմաններն, որոնք են:
Պատասղաններ`

բ)  Ջրային պաշարներ
Հայաստանի Հանրապետության տարածքում շուրջ 9480 փոքր և մեծ գետ է գտնվում, որոնցից 379-ը ունի 10 կմ և ավելի երկարություն: Գետերի ցանցի ընդհանուր երկարությունը 23 000 կմ է: Երկրի տարածքի 76 %-ը պատկանում է Արաքս գետի ավազանին: Գետը պետական սահմանն է Իրանի հետ և Թուրքիայի հետ սահմանի մեծ մասը: Երկրի հյուսիս-արևելյան մասը պատկանում է Կուր գետի ավազանին: Տեղումների ընդհանուր ծավալի (15 000-18 000 մլն խոր. մ) 2/3-ը գոլորշանում է, և միայն 1/3-ն է առաջացնում վերգետնյա կամ ստորգետնյա հոսք, որն անհավասարաչափ է թե ռելիեֆի, և թե հողերի հետ:Հայաստանի տարածքում գտնվում են շուրջ 100 մանր լճեր: Այստեղ է նաև Կովկասի ամենամեծ բարձրալեռ լիճը` Սևանը, որի մակերեսը կազմում է 1240 քառ. կմ, ( մինչև իջեցումն այն կազմել է 1360 քառ. կմ), խորությունը` շուրջ  99 մ: Լիճն են թափվում 28 գետ, արտահոսում միայն Հրազդանը: Սևանը քաղցրահամ է:

Հայկական լեռնաշխարհի գետերն ու լճերը
Հայկական լեռնաշխարհն՝ իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ, Առաջավոր Ասիայի խոշոր ջրաբաշխն է: Այստեղից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Երասխ, Կուր, Ճորոխ, Հալիս, Գայլ և մի շարք այլ գետեր, որոնք թափվում են Պարսից ծոց և Կասպից, Սև ու Միջերկրական ծովեր։
Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որն սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից։ Այնուհետև՝ ընդունելով Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ և մի շարք այլ վտակներ, այն միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Հնում Երասխը մի մեծ բազուկով անմիջապես թափվել է Կասպից ծով։ Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը:
Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն ամբողջությամբ հոսում է մեր հայրենիքով։ Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդն այն կոչել է պարզապես Մայր Արաքս։

воскресенье, 31 мая 2015 г.

Անհավանական փաստեր 24 փաստ ձեր կյանքի մասին, որ երևի չգիտեիք

1. Զուգահեռ գծերը տիեզերքում հատվում են:
2. Ֆեն Շույը սկզբնական շրջանում եղել է գերեզմաններ զարդարելու արվեստ:
3. Փռշտալուց մարդու օրգանիզմի ֆունկցիաները կանգնում են. անգամ սիրտը:
4. Բադի ձայնը չի արձագանքում:
5. Ձգումներիը ամենամեծ քանակը 46001-ն է:
6. Օձը կարող է 3 տարի քնել:
7.Մարդու գլխի մազերի միջին երկարությունը ամբողջ կյանքի ընթացքում կարող է հասնել 752 մետրի:
8. Ոսկին այնքան դժվարությամբ գտնվող մետաղ է, որ մեկ ժամում աշխարհում հայտնաբերում են այնքան երկաթ, որքան ոսկի են հայտնաբերել մարդկության պատմության ընթացքում :
9. Սպիտակ կետի սիրտը "Wolkswagen жук"-ի չափ է:
10. ԼԻՍՏՈՄԱՆԻԱն ամբողջ ընթացքում երաժշտություն լսելու պահանջն է:
11. Մեկ միլիարդ վայրկյանը մոտավորապես 37 տարի է:
12. Քամելեոնի լեզուն իր մարմնից 2 անգամ երկար է:
13. Մայքլ Ջորդանին քոլեջի երկրորդ կուսում բասկետբոլի թիմ չեն ընդգրկել կարճահասակ լինելու պատճառով:
14. Քենիայում կաշաքի տրվող գումարը կազմում է ընտանեկան բյուջեի մեկ երրորդը:
15. Կոլիբրին միակ թռչունն է, որ կարող է հակառակ ուղղությամբ թռչել:
16. Հսկայական Կոմոդո մողեսները կարող են հարձակվել անգամ եղնիկի կամ վարազի վրա:
17. Ամեն չորրորդ ամերիկացուն հեռուստացույցով ցույց են տվել:
18. Տղամարդկանց 50%-ը լոգարան մտնելուց հետո չեն լվացվում:
19. Եթե դեղին դեղձանիկին կերակրեն կամիր պղպեղով, ապա նրա փետուրները վառ նարնջագույն կդանան:
20. Արծիվը, իր հավասարակշռության ճիշտ պահպանման համար, թևից փետուր է պոկում այն դեպքում, երբ մյուս թևից մի փետուր պակասել է:
21. 18-րդ դարում Ֆրիդրիխի զորքի դեմ կռվող զինվորները առաջին անգամ խավարասերներ բերեցին Մոսկվա և Պետերբուրգ: Մինչ այդ այնտեղ խավարասերներ չկային:
22. Քեոփսի բուրգի սալաքարերի միջև անգամ ածելին չի մտնի:
23.Ֆինլանդիայում կա կանանց "քաշ տալու" մրցույթ: Հաղթող ամուսնուն բաժին է հասնում իր կնոջ քաշին համապատասխան գարեջուր:
24. Վարորդները ավելի շատ եղնիկներ են սպանում քան վորսորդները:
(nerd)

вторник, 19 мая 2015 г.

Ես կարողանում եմ հանրահաշիվ և երկրաչափություն

                                                 Ես ՝Սրբուհի Պետրոսյանն եմ։

Այս կիսամյակ ես ավելի հեշտությամբ եմ կարողանում օգտագործել բլոգս, ավելի հաճախ եմ այն թարմացնում։ Ես ապագա վարսահարդար եմ , և մաթեմատիկայի ժամերին մենք ուսումնասիրում ենք այն թեմաները որոնք առնչվում են վարսահարդարման հետ, մասնակցել եմ վարսահարդարման հետ համատեղ բոլոր դասերին։ Այս կիսամյակ ավելի հաճախ ենք բանավոր հաշվել, սովորել եմ բանավոր հաշվելու մի քանի պարզագույն հնարքներ, որոնց շնորհիվ հաշվիչը օգտագործում եմ բազմանիշ թվերի հետ գործողություն կատարելու համար։ Մասնակցել եմ <<Կենգուրու –ֆլեշ մոբ>> մաթեմատիկական ստուգատեսին և <<Մաթեմատիկական>> ընտանեկան ստուհատեսին։ Պատրաստել եմ ուսումնական նյութեր՝ պրեզենտացիաներ։ Կից ֆայլում ներկայացնում եմ մեր անցած նյութերը, որոնք եմ ես կարողանում կիրառել իմ արհեստում։



Թեմա՝ Կարողանում եմ /1- այո, 0 –ոչ/ Կիրառում եմ
Բլոգավարել, հասցե՝ 1                            1
Մեծությունների        0                            0
չափում, չափման
միավորներ
Ամբողջ ցուցիչով        0                            0
աստիճան
Աստիճանի
կիրառությունը           1                            1
Թվային ուղիղ
Կոորդինատային        1                            1
հարթություն
Կետ, ուղիղ, ճառագայթ  1                       1
Բեկյալ, բեկյալ գծեր       0                         0
Բազմանկյուններ,          1                          0
բազմանկայն                   1                          1
տեսակները

Բազմանկյան                  0                          0
պարագիծ

пятница, 15 мая 2015 г.

Ես կարողանում եմ հայոց լեզու և գրականություն



Ես այս ուս. տարում կատարել եմ շատ աշխատանքներ: Գրականության և խոսքի մշակույթի դասաժամերին կատարել եմ շատ առաջադրանքներ և տեղադրել եմ իմ ուսումնական բլոգում: Ձայնագրվել եմ Արտբզզան ռադիոյում, վարել հարցազրույցներ, իսկ իմ համադասարանցի Ռաֆիկ Ավետիսյանի հետ մասնակցել եմ Վահան Տերյան տեսաֆիլմի պատրաստման աշխատանքներին: «Արհեստագործ» ամսագրում մուտքագրել և տեղադրել եմ «Ինչպես են ստեղծվել բարձրակրունկ կոշիկները» նյութը: Կարողանում եմ հեշտությամբ ու գրագետ ձևակերպել մտքերս, հղկվել է իմ բանավոր խոսքը, ամրապնդել եմ գիտելիքներս, հիմա համացանցից հեշտորեն եմ օգտվում,  ավելի հմուտ եմ բլոգավարության մեջ, հմտացել եմ ռադիոնյութեր պատրաստելու  գործում և  ավելի վարժ եմ արտահայտվում:  

вторник, 12 мая 2015 г.

Ես կարողանում եմ ստուգատես հայոց պատմությունից

1. Հայ ազգային կուսակցություններ
կուսակցության սահմանումը` ես հասկանում եմ որ կուսակցությունը քաղաքական կազմակերպություն է, որը ունի իր կանոնադրությունը և ծրագիրը: Կուսակցության նպատակն է հասնել իշխանության:

2.Առաջին համաշխարհային պատերազմը և հայ ժողովուրդը
կազմավորական ջոկատներ` ես հասկացա որ հայ ժողովուրդը զոհ գնաց թե արտաքին թե ներքին ուժերի պատճառով և ունեցավ մեծ կորուստներ:

3. Ինքնուրույն կազմել եմ պատմական տերմինների և հասկացությունների բառարան

բունդստաբլ-սպարապետ
գենոցիդ(genocide)-ցեղասպանություն
շահապ-քաղաքագլուղ, քաղաքապետ
տասանորդ-բերքի 1/10-րդ մասը
ժողկոմխոր-կառավարություն
աստրապ-նահանգապետ
մաղխազ-թագավորի թիկնազորի հրամանատար
ֆիդայի-արաբերեն բառ է, որը նշանակում է հայրենիքի համար մարտնչող
հայդուկ-հունգարերեն բառ է, որը նշանակում է հետևակ
պայլ-Կիլիկիայի թագավորի խնամակալ
տարեգրություն-պատմության ժանր այսինքն տարեգիր պատմիչները գրել են իրենց կյանքի ապրած տարիների պատմությունը

4. Տարվա ընթացքում մենք ուսումնասիրեցինք միջնադարյան համալսարանների պատմությունը, որպես լրացուցիչ թեմա:
 Ինքնուրույն ստեղծել եմ ուսումնական նյութեր, հետևյալ համալսարանների մասին

Գլաձորի համալսարան
13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ, իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն։ Ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»։ Միջնադարյան Հայաստանի հոգևոր, գիտական և հասարակական կյանքում ունեցել է մեծ դեր ու նշանակություն։ Այստեղ են բարձրագույն կրթություն ստացել, գործել և ստեղծագործել այդ ժամանակի անվանի հայ մտավորականեր Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Օրբելը, Մխիթար Սասնեցին, Ստեփանոս Տարսայիճը,Հովհանես Որոտնեցին, Խաչատուր Կեչառեցին, Թորոս Տարոնացին, Ավագը, Մոմիկը և այլք։

Տաթևի համալսարան

Սյունյաց բարձր տիպի դպրոց, Սյունյաց վարդապետարան, միջնադարյան Հայաստանի խոշորագույն ուսումնագիտական հաստատություն Տաթևի վանքում: Որպես համալսարան հիշատակվում է 1390-ից: Գործել է մինչև 1435-ը: Գլաձորի համալսարանի փակվելու պատճառով Հովհան Որոտնեցինտեղափոխվել է Որոտնավանք, հիմնել դպրոց, ապա հաստատվել Տաթևի վանքում և, վերակառուցելով Տաթևի կրթարան-վարդապետարանը, հիմք դրել նոր, բարձր տիպի դպրոցի՝ համալսարանի: Այնտեղ են հավաքվել ժամանակի գիտուն ու բանիմաց շատ վարդապետներ, մոտ 500 կրոնավոր, փիլիսոփաներ, աստվածաբաններ, երաժիշտներ, գրողներ, նկարիչներ ևն: Ավելի ուշ՝ միաբանների թիվը հասել է 1000-ի:
Տաթևի համալսարանը հովանավորել են Օրբելյան իշխանական տունը և Սյունյաց մետրոպոլիտությունը: Ունեցել է երեք լսարան (ուսումնարան)՝  ուսումնարան սուրբ, ներքին և արտաքին գրոց, գրչության արվեստի, երաժշտության: Առաջինում ուսումնասիրվել են Ս. Գիրք, աստվածաբանություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, քերականություն, պոետիկա, մանկավարժություն, ինչպես նաև մայրենի լեզու, գրականություն, պատմություն ևն, երկրորդում՝ գրչության արվեստ, գեղագրություն, գրքերի գեղարվեստական ձևավորումմանրանկարչություն, իսկ երաժշտության լսարանում՝ երգ և երաժշտություն, երաժշտության տեսություն



ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆ

Նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության ականավոր գործիչ, գիտնական, ֆունկցիաների մոտավորության տեսության հեղինակ Սերգեյ Նիկիտայի Մերգելյանը ծնվել է Ծնվել է 1928 թ Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում: Ընտանքիը Հայաստան է տեղափոխվել Մեծ Հայրենականն սկսվելուն պես՝ 1941-ին: Հաճախել է Մռավյանի անվան դպրոցը, ուր ուսանելու ժամանակ տարբերվում էր մյուսներից եւ իր մտավոր հզոր կարողությունների շնորհիվ դպրոցն ավարտել է սահմանված տարիքից շուտ: Անմիջապես ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ եւ 3 տարում ավարտել է համալսարանի հնգամյա կրթական ծրագիրը: Ուսանողական տարիներին Մերգելյանը գրել է առաջին գիտական աշխատությունը: Համալսարանական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիային կից Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը: