Страницы

вторник, 12 мая 2015 г.

ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆ

Նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության ականավոր գործիչ, գիտնական, ֆունկցիաների մոտավորության տեսության հեղինակ Սերգեյ Նիկիտայի Մերգելյանը ծնվել է Ծնվել է 1928 թ Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում: Ընտանքիը Հայաստան է տեղափոխվել Մեծ Հայրենականն սկսվելուն պես՝ 1941-ին: Հաճախել է Մռավյանի անվան դպրոցը, ուր ուսանելու ժամանակ տարբերվում էր մյուսներից եւ իր մտավոր հզոր կարողությունների շնորհիվ դպրոցն ավարտել է սահմանված տարիքից շուտ: Անմիջապես ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ եւ 3 տարում ավարտել է համալսարանի հնգամյա կրթական ծրագիրը: Ուսանողական տարիներին Մերգելյանը գրել է առաջին գիտական աշխատությունը: Համալսարանական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիային կից Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը:
Շատ կարճ ժամանակում գրելով դիսերտացիան եւ պաշտպանելով այն` ընդունող հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ 21-ամյա պատանուն շնորհել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Թեզն առնչվում էր ֆունկցիաների մոտավորության տեսությանը։ Մինչ օրս ոչ ոք այդքան երիտասարդ տարիքում չի արժանացել գիտությունների դոկտորի կոչման ոչ ԽՍՀՄ-ում, ոչ ՌԴ-ում: 24 տարեկանում նա ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ էր, իսկ 28-ում՝ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս։ Բնությունն այդ հրաշալի մարդուն օժտել էր մաթեմատիկի բացառիկ տաղանդով, որը նա ճիշտ օգտագործեց եւ սերունդներին մեծ ավանդ թողեց: 1949թ Ս. Մերգելյանի ֆունկցիաների մոտավորության տեսությունը գնահատվել է որպես բացառիկ արժեքավոր հետազոտություն: 1951 թ գիտնականն ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։ ”Մերգելյանի թեորեմ” եւ “Մերգելյանի բազմություններ” արտահայտություններն արժանացել են համընդհանուր ճանաչման եւ ընդգրկվել մաթեմատիկական գիտությունների գանձարանում։ Նա եղել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի հիմնադիրն ու ղեկավարը։ 1956թ հայ գիտնականը հիմնել է Մաթեմատիկական մեքենաների Երեւանի գիտահետազոտական ինստիտուտը: Այդ կերպ սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը Հայաստանում։ Շնորհիվ Մերգելյանի տաղանդի՝ Հայաստանն այդ ոլորտում դարձել է ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։ Նա այդ հաստատության առաջին ղեկավարն էր (1956-1960 թթ) եւ մինչ օրս ինստիտուտը նրա անունով էլ ժողովուրդը կոչում է Մերգելյան ինստիտուտ: Եղել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի փոխնախագահը, Գիտությունների Ակադեմիայի եւ Երեւանի Պետհամալսարանի հաշվողական կենտրոնի հիմնադիրը եւ առաջին տնօրենը, ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ամբիոնի վարիչը: ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի։ Մրցանակը նրան է հանձնվել Լոս Անջելեսում, քանի որ այդ տարիներին նա մշտական բնակության էր տեղափոխվել ԱՄՆ։ Հայ մեծանուն գիտնականն ու մաթեմատիկայի ոլորտում նոր ուղղվածության հիմնադիրը մահացել է 2008 թ օգոստոսի 20-ին Լոս Անջելեսում՝ երկարատև հիվանդությունից հետո։

Комментариев нет:

Отправить комментарий