Ես այս ուս. տարում
կատարել եմ շատ աշխատանքներ: Գրականության և խոսքի մշակույթի դասաժամերին կատարել
եմ շատ առաջադրանքներ և տեղադրել եմ իմ ուսումնական բլոգում: Ձայնագրվել եմ Արտբզզան
ռադիոյում, վարել հարցազրույցներ, իսկ իմ համադասարանցի Ռաֆիկ Ավետիսյանի հետ մասնակցել
եմ Վահան Տերյան տեսաֆիլմի
պատրաստման աշխատանքներին: «Արհեստագործ» ամսագրում մուտքագրել և տեղադրել եմ «Ինչպես
են ստեղծվել բարձրակրունկ կոշիկները» նյութը: Կարողանում եմ հեշտությամբ ու գրագետ
ձևակերպել մտքերս, հղկվել է իմ բանավոր խոսքը, ամրապնդել եմ գիտելիքներս, հիմա համացանցից
հեշտորեն եմ օգտվում, ավելի հմուտ եմ բլոգավարության մեջ, հմտացել
եմ ռադիոնյութեր պատրաստելու գործում և ավելի վարժ եմ արտահայտվում:
Комментариев нет:
Отправить комментарий