Страницы

вторник, 1 сентября 2015 г.

Թեմա 1-ին Հայկական բնաշխարհը (Հայոց պատմություն)

ա) Բնական սահմաններ և բնաշխարհներ:
բ) Ջրային պաշարներ կամ ռեսուսներ, գետերը և լճերը:
գ) Վարչական բաժանում:
դ) Հայկական լեռնաշխարհի սահմաններն, որոնք են:
Պատասղաններ`

բ)  Ջրային պաշարներ
Հայաստանի Հանրապետության տարածքում շուրջ 9480 փոքր և մեծ գետ է գտնվում, որոնցից 379-ը ունի 10 կմ և ավելի երկարություն: Գետերի ցանցի ընդհանուր երկարությունը 23 000 կմ է: Երկրի տարածքի 76 %-ը պատկանում է Արաքս գետի ավազանին: Գետը պետական սահմանն է Իրանի հետ և Թուրքիայի հետ սահմանի մեծ մասը: Երկրի հյուսիս-արևելյան մասը պատկանում է Կուր գետի ավազանին: Տեղումների ընդհանուր ծավալի (15 000-18 000 մլն խոր. մ) 2/3-ը գոլորշանում է, և միայն 1/3-ն է առաջացնում վերգետնյա կամ ստորգետնյա հոսք, որն անհավասարաչափ է թե ռելիեֆի, և թե հողերի հետ:Հայաստանի տարածքում գտնվում են շուրջ 100 մանր լճեր: Այստեղ է նաև Կովկասի ամենամեծ բարձրալեռ լիճը` Սևանը, որի մակերեսը կազմում է 1240 քառ. կմ, ( մինչև իջեցումն այն կազմել է 1360 քառ. կմ), խորությունը` շուրջ  99 մ: Լիճն են թափվում 28 գետ, արտահոսում միայն Հրազդանը: Սևանը քաղցրահամ է:

Հայկական լեռնաշխարհի գետերն ու լճերը
Հայկական լեռնաշխարհն՝ իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ, Առաջավոր Ասիայի խոշոր ջրաբաշխն է: Այստեղից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Երասխ, Կուր, Ճորոխ, Հալիս, Գայլ և մի շարք այլ գետեր, որոնք թափվում են Պարսից ծոց և Կասպից, Սև ու Միջերկրական ծովեր։
Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որն սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից։ Այնուհետև՝ ընդունելով Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ և մի շարք այլ վտակներ, այն միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Հնում Երասխը մի մեծ բազուկով անմիջապես թափվել է Կասպից ծով։ Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը:
Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն ամբողջությամբ հոսում է մեր հայրենիքով։ Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդն այն կոչել է պարզապես Մայր Արաքս։
Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր և բազմաթիվ միջին ու փոքր մեծության լճերով։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում խոշոր լճերը սովորաբար կոչվել են ծով կամ ծովակ։ Խոշորներից Սևանա լիճը, որ հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով, ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր։ Այս ձկնառատ (իշխան, գեղարքունի և այլն) լիճն են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։ Լճում եղել է մեկ կղզի, որը Սևան-Հրազդան կասկադի կառուցման և լճի հայելու կրճատման հետևանքով վերածվել է թերակղզու։
Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից է Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը, որն ավելի քան երկուսուկես անգամ մեծ է Սևանա լճից։ Չնայած լճի աղիությանը, նրանում բազմանում է տառեխ ձուկը, որ հնում աղ դրած վիճակում արտահանվում էր հարևան երկրներ։ Վանա լճում դեռ հին ժամանակներից զարգացած է եղել նավագնացությունը,
իսկ նրա ափերին գտնվել են մի շարք նավահանգիստներ։ Լիճն ունեցել է 7 կղզի, սակայն նրա ջրերի բարձրանալու հետևանքով երեքն անցել են ջրի տակ։ Վանա լճի ամենամեծ կղզին Աղթամարն է: Կղզու անունը նշանակում է Աղի ծով։
նկ. Վանա լիճը: Առաջին պլանում Աղթամար կղզին Սբ Խաչ եկեղեցիով Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում գտնվում է մեր հայրենիքի ամենամեծ լիճը, որ հնում կոչվել է Կապուտան, իսկ ներկայումս Ուրմիո։ Լճի ջրերը խիստ աղի են, որի պատճառով լիճը զուրկ է կենդանական և մասամբ բուսական աշխարհից։ Հայկական լեռնաշխարհի միջին և փոքր մեծության լճերից հիշարժան են Հյուսիսային ծովակը կամ Չըլդըրը, Գայլատու ծովակը, Արճիշակը կամ Արճակը և Թորթումի լիճն իր նշանավոր ջրվեժով։
Հայկական լեռնաշխարհը հաճախակի կրկնվող երկրաշարժերի գոտի է։ 1988 թ. տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ։ Հայկական լեռնաշխարհն այսօր հանգած հրաբուխների երկիր է: Դրանցից են Մասիսը, Արագածը, Նեխ-Մասիքը կամ Սիփանը։


դ) Հայկական լեռնաշխարհի սահմաններն են` Թուրքիան, Ադրբեջանը,Վրաստանը և Իրանը:


Комментариев нет:

Отправить комментарий