Страницы

воскресенье, 14 декабря 2014 г.

Հետաքրքիր Փաստեր


1.Մինչ նստել և երաժշտություն հորինելը,
Բեթհովենը գլուխը մտցնում էր սառի ջրի մեջ:
2.Ամենաարտասովոր սպորտային վնասվածք է համարվում հակառակորդի ատամի
հայտնաբերումը մարզիկի գլխում: Ռեգբիի բրիտանականան լիգայի առաջնության
ժամանակ 2 մարզիկների բախումը այնքան ուժեղ է եղել, որ մի մարզիկի ատամը
ջարդվել և մխրճվել է մյուս մարզիկի գանգի մեջ: Հետաքրքիրն այն է, որ այդ ատամը
հայտնաբերվել է տարիներ անց, երբ այդ նույն մարզիկը ստացել է մեկ ուրիշ վնասվածք
և գլխի ռենտգենի կարիք է զգացվել:
3.Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Ջիմմի Քարտերը կարդում էր րոպեյում 2000 բառ:
4. Միջինում, մարդն իր ողջ կյանքից երկու շաբաթ ժամանակ է ծախսում կարմիր լույսի տակ սպասելով։
5.Մինչև ռետին հայտնաբերելը, մարդիկ հաց էին օգտագործում մատիտի հետքը մաքրելու համար։

6. Մատիտի մեջ բավականաչափ գրաֆիտ կա՝ 56 կմ գիծ գծելու համար։
7. Փողկապ կապելու մոտ 177,000 տարբերակ կա, սակայն շատերը դրա միայն մի ձև գիտեն։
8.Օրեկան 27,000 ծառ է պահանջվում զուգարանի թղթի աշխարհի պահանջարկը բավարարելու համար։
9. 1991թ․-ին iPhone պատրաստելու համար անհրաժեշտ մասերը ձեռք բերելը 3.5 միլիոն դոլար կարժենար։
10. Անանասին աղ ավելացնելով՝ դուք այն ավելի կքաղցրացնեք։
11.Մարդու գլխի ամբողջ մազերը միասին բավականաչափ ուժ ունեն՝ 12 տոննա կշիռ պահելու համար։
12.Աշխարհում ավելի շատ պլաստիկե կեղծ ֆլամինգոներ կան քան իրական։
13.Աշխարհում մեղուների մոտ 20,000 տեսակ կա, որոնցից, սակայն, միայն 4-ն են, որ մեղր են արտադրում։
14.Աշխարհի ոսկու պաշարների 99 տոկոսը երկրագնդի միջուկում է գտնվում և անհասանելի է մարդու համար։ Եթե մենք կարողանայինք այն հանել, ապա ամբողջ երկրագնդի մակերեսը կարող էինք 45 սմ հաստության ոսկով պատել։
15.Կրակայրիչները լուցկիներից ավելի վաղ են հայտնաբերվել։
16.Ամերիկյան մերօրյա դրոշի դիզայնը 17 ամյա Ռոբերտ Հեֆտին է պատկանում, ով այն ստեղծել է դպրոցական առաջադրանքի ժամանակ ու դրա համար B գնահավել։
17.Առաջին խաչակիրները ավստրիացիներ են եղել, ոչ թե ֆրանսիացիները։
18.Խաղաքարտերի մեջ չորս թագավորներից միայն սրտի թագավորն է առանց բեղերի։
19.Շոկոլադով կաթն առաջին անգամ որպես դեղորայք էր վաճառվում։
20.Պետք է ուշադիր լինել ժեստերի հարցում:
Ամերիկյան OK ժեստը Ֆրանսիայում նշանակում է Զրո,
Ճապոնիայում՝ փող (գումար) ,
իսկ ահա Կիպրոսում այն նշանակում է «միասեռական»:

Комментариев нет:

Отправить комментарий