Փոքր սունկը, որը «ապրում է» գլխի մազածածկույթում, կարող է թեփի առաջացման պատճառ դառնալ: Խնամված գեղեցիկ մազերը առողջության գրավականն են. նրանք մեզ դարձնում են գրավիչ և ինքնավստահություն են մեզ ներշնչում: Բայց մազերի թեփը կարող է ամեն ինչ փչացնել: Թեփը մի խնդիր է, որը, վիճակագրական տվյալների համաձայն` առաջանում է մեր երկրագնդի բնակչության 1/3-ի մոտ: Թեփի առաջացման պատճառները Թեփը համարվում է սեբորիա այն դեպքում, երբ խանգարվում է ճարպային գեղձերի նորմալ աշխատանքը (սեբորեան ճարպային գեղձերի գործընթացի խանգարումն է): Միաժամանակ փոխվում է այդ գեղձերի արտազատման արագությունը, ինչպես նաև՝ մաշկի ճարպի բնույթը:
Սեբորիան կարող է լինել ճարպային (թանձր և նոսր), չոր և խառը: Սեբորիայի առաջացման ստույգ պատճառը հայտնի չէ, բայց կան երևույթներ, որոնք միանշանակ նպաստում են դրա զարգացմանը: Գենետիկան Ցածր իմունիտետը Հորմոնային խանգարումները Սթրեսները Նյութափոխանակության խանգարումը Մարսողական համակարգի խանգարումը Վիտամինների պակասը Քրոնիկ հիվանդությունները Մազերի ոչ ճիշտ խնամքը Թեփի բնական առաջացման պատճառ կարող է հանդիսանալ Pityrosporum-ի սունկը: Այս սնկիկը «ապրում է» մեզանից յուրաքանչյուրի մեջ, բայց չափից շատ բազմանում և թեփ է առաջացնում միայն այն դեպքում, երբ դրա համար բարենպաստ պայմաններ են լինում: Սեբորիայի բուժումը Խանութներում և դեղատներում վաճառում են բավական տարբեր կոսմետիկ և բուժող արտադրանքներ, որոնք նախատեսված են թեփի դեմ: Եվ, որպեսզի հասկանաք , թե թեփի դեմ ո՞ր միջոցն է արդյունավետ հատկապես ձեզ համար, դիմեք մաշկաբանին: Բժիշկը կախտորոշի ձեր մաշկի և մազերի վիճակը և կնշանակի որևէ բուժամիջոց: Բժշկին դիմելը պարտադիր է, շատ հնարավոր է, որ ձեզ մոտ հայտնաբերվեն պսորիազ կամ էկզեմա հիվանդությունները, որոնք իրենց արտաքին դրսևորմամբ կարող են թեփի նման լինել: Այդ հիվանդությունները պահանջում են բոլորովին այլ բուժում:
Թեփի և սեբորիայի պրոֆիլակտիկան Հետևեք անձնական հիգենայի կանոններին: Մի՛ օգտագործեք ուրիշների սանրը և գլխի զարդարանքները: Ամեն օր խնամքով լվացեք ձեր սանրը: Սնվեք ռացիոնալ, հետևեք, որպեսզի կերակուրն իր մեջ պարունակի վիտամիններ: Զբաղվեք սպորտով, ձեր օրգանիզմը ապահովեք չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Ուշադրություն դարձրեք ձեր հոգեկան վիճակին, քրոնիկական սթրեսի մի ենթարկվեք: Հետևեք իմունային համակարգին:

Комментариев нет:
Отправить комментарий