Страницы

понедельник, 3 февраля 2014 г.

Գեղեցիկ մտքեր

Շատ անգամ նույնիսկ ատելությունը
Շուռ տված սիրո պատկեր է կրում:

Երազել է տալիս մութը,
Իսկ երազել մենք չենք ուզում:

Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց….

Դու օտար չես ,չէ:
Բայց իմն էլ չես,հա…

Ես հարկավոր եմ շատ մարդկանց, բայց ինձ հարկավոր է նա, ում ես հարկավոր չեմ:

Կտրված ձեռքն արդեն դրախտում է:

Չկա ավելի տանջալից բան, քան հենց նոր կատարածդ հիմարության գիտակցումը։

Ինչքան մեծ է թվում քեզ քո տառապանքը, այնքան փոքր ես դու։

Ծիծաղն արև է, նա վտարում է ձմեռը մարդու դեմքից:

Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին: Այլապես ուզածդ երբեք չես անի:

Մենք ամբողջ կյանքում գնում ենք դեպի ապագա ու չենք նկատում, թե ինչպես դարձանք անցյալ։

Հիվանդագին ինքնասիրություն ունեցողին թվում է, թե մարդիկ իրեն խոցելու համար են մեռնում։ 

Մեղքը մագնիս է, մարդը՝ երկաթի կտոր։ Չկպչելու համար մարդ ոսկի պիտի դառնա։

«Ես ոտքերից բավականին բարձր եմ»,- հպարտությամբ մտածում էր քիթը, երբ հանկարծ ոտքերը սայթաքեցին, և քիթը կպավ գետնին..

Ի՞նչ արժանիք կունենաք, եթե բարիք անեք միայն նրանց, որոնք բարիք են անում ձեզ:

Եկեք ապրենք այնպես, որպեսզի նույնիսկ գերեզմանափորը սգա մեր մահը:

Կյանքը չի դադարում զվարճալի լինելուց, երբ մենք մահանում ենք, և չի դադարում լուրջ լինելուց, երբ մենք ծիծաղում ենք:

Ինչպես լավ ապրած օրն է բերում երջանիկ քուն, այնպես էլ լավ ապրած կյանքը բերում է երջանիկ մահ:

Եթե Ձեզ առաջարկեն ընդամենը 10 դոլլարով աքացիներ հասցնել այն մարդու հետույքին, ում մեղքով առաջացել է տհաճությունների և պրոբլեմների մեծամասնությունը Ձեր կյանքում, և եթե Դուք դրան համաձայնեք, ապա ստիպված կլինեք 2-3 շաբաթ հրաժարվել նստելու մտքից:

Կյանքի նպատակն էլ հենց դրանում է՝ ապրել այնպես, որպեսզի մահից հետո էլ չմեռնես:

Ի՞նչ եք կարծում՝ լա՞վ եմ ես խաղացել իմ կյանքի կատակերգությունը:

Մարդու կյանքը նման է լուցկու տուփի: Նրան լուրջ վերաբերվել՝ ծիծաղելի է: Վերաբերվել անլուրջ՝ վտանգավոր է:


Եթե դուք ավելի, քան մեկ օր ձեզ երջանիկ եք զգում, նշանակում է՝ ձեզանից ինչ-որ բան թաքցնում են:

Եթե գոյություն ունեն որևէ բան անելու երկու կամ ավելի միջոց և այդ միջոցներից մեկը տանում է դեպի աղետ, ապա ինչ-որ մեկն անպատճառ կընտրի հենց այդ միջոցը:

Կյանքի մեծ հարցը՝ ինչպես ապրել մարդկանց մեջ:

Մարդը հոգնում է պայքարից և ձևացնում է, թե խելամիտ է դարձել:




Комментариев нет:

Отправить комментарий