2014-2015
ուսումնական տարում գրականություն և հայոց լեզու առարկաներից իմ ձեռքբերումները: Ունեմ բլոգ և այնտեղ տեղադրում եմ իմ բոլոր կատարված աշխատանքները այս առարկաներից: Սովորել եմ բանաստեղծություններ, ծանոթացել եմ հայոց գրականության շատ մեծերի կենսագրություններին : Անցել ենք Ավետիք Իսահակյանի <<Սիրեցի, յարս տարան>>,<<Քույր իմ նազելի>>,բանաստեղծությունները, կարդացել մի հետաքրքիր զրույց նրա մասին: Անցել ենք Դերենիկ Դեմիրճյանի <<Ավելորդը>> պատմվածքը : Շատ հուզիչ պատմվածք էր: Կարդացել եմ նաև Նար-Դոսի <<Սպանված աղավնին>> վիպակից հատվածներ: Պատրաստել եմ հետաքրքիր նյութ Ավետիք Իսահակյանի մասին, որը տեղադրել եմ իմ ուսումնական բլոգում http://srbuhipetrosyans.blogspot.com/2014/10/blog-post.html : Հայոց լեզվի դասայամերին կատարել եմ շատ վարժություններ ու առաջադրանքներ: Դասաժամին դիտել ենք տարբեր ֆիլմեր այդ թվում <<Սասունցի Դավիթ>> մուլտֆիլմը: Որպես արտադասարանական ընթերցանություն, կարդացել եմ գրքեր, աըդ թվում Վախթանգ Անանյանի <<Սեվանի ափին>>: Այսպիսով ես կշարունակեմ ամրապնդել այն գիտելիքները, որոնք ստացել եմ այս տարի:
Комментариев нет:
Отправить комментарий