Страницы

воскресенье, 15 февраля 2015 г.

Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ:  Ամենալավ մայրը նա է, ով երեխաների համար կարող է փոխարինել հորը, երբ նա մահանա: Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն. «Ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ, երբ լույս աշխարհ գամ»: «Քո կողքին հրեշտակ կլինի, նա քեզ ամեն ինչ կսովորեցնի»: «Իսկ ի՞նչ է այդ հրեշտակի անունը»: «Կարևոր չէ, թե ինչ է նրա անունը... Դու նրան ՄԱՅՐԻԿ կանվանես»: Մայր դու` հավերժ անմահություն, դու` հայրենիք, դու` տեղ, դու` տուն, դու` խտացած համբերություն... Մայր` սրբություն ամենասուրբ, մայր` նրբություն ամենանուրբ:

Комментариев нет:

Отправить комментарий